«Ինտերի» և Նդերլանդների հավաքականի նախկին հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը պատասխանել է այն հարցին, թե կոնկրետ ինչ սխալ է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ անգլիական ակումբում։
«Այն օրը, երբ նա որոշեց մենամարտել Կրիշտիանու Ռոնալդուի հետ, սկսեց կորցնել ամբողջ հարգանքը հանդերձարանում։ Նա կարծում էր, որ իր մոտ ամեն ինչ կստացվի, բայց ստացվեց հակառակը։ Հանդերձարանում բոլորը մտածում էին, թե արդյոք նրա գլխի հետ ամեն ինչ կարգին է, երբ նա դա արեց»,- Սնեյդերի խոսքերն է մեջբերում Reddit-ը:
Հիշեցնենք, որ Տեն Հագը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» 2022 թվականի ամռանը։ Ռոնալդուն «կարմիր սատանաներից» հեռացավ 2022 թվականի նոյեմբերին։ Պորտուգալացի հարձակվողն այն ժամանակ ասել էր, որ չի հարգում տեն Հագին, քանի որ նա հարգանք չի ցուցաբերում իր նկատմամբ։