«Լացիոյի» և «Չելսիի» նախկին մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել անգլիական «Նյուքասլ Յունայթեդը»: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբը համապատասխան առաջարկ է ուղարկել 65-ամյա մասնագետին։ Անգլիական ակումբի սեփականատերերը Սարիի համար պայքարում ցանկանում են շրջանցել «Վեսթ Հեմին» և «Տորինոյին», որոնք նույնպես հետաքրքրված են նրա ծառայություններով։ Ընդգծվում է, որ Սարին ինքն է հետաքրքրված «Նյուքասլի» առաջարկով։
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Հռոմի «Լացիոն»: