«Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ուիլյամ Գալասը պատասխանել է այն հարցին, թե Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում լոնդոնյան թիմում որ խաղացողներին է համարում վատագույնը։
«Կարծում եմ, որ Ռահիմ Ստերլինգը մեծ հիասթափություն էր: Երբ ես դիտում եմ նրա խաղը, ապա տպավորություն է, որ նա չի վերադառնա այն մակարդակին, ինչպիսին եղել է «Լիվերպուլում» և «Մանչեսթեր Սիթիում»: Սա նրա երկրորդ մրցաշրջանն է ակումբում, բայց նա ոչինչ ցույց չի տվել: Մի տղայի համար, որն այդքան շատ է հաղթել իր կարիերայում, նա պետք է շատ ավելին անի այստեղ: Բայց նա երբեք ոչ մի լավ բան չի արել թիմի համար:
Նաև հիասթափեցնում է Մուդրիկը։ Բայց նրա վատ ելույթների հանգամանքները մի փոքր այլ են։ Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում նրա հետ: Ինձ համար դժվար է պատասխանել այդ հարցին»,- Գալասի խոսքն է մեջբերել Metro Sport-ը։
35 տուրից հետո (33 հանդիպում) «Չելսին» 48 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։