Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումներից առաջ խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
Մադրիդյան թիմը կհանդիպի Մյունխենի «Բավարիային», իսկ փարիզցիները կխաղան Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
«Եթե եզրափակչում հանդիպեմ Մբապեին, մենք կհաղթենք նրան։ Եթե նա դրիբլինգով անցնի իմ կողքով, ես կկործանեմ նրան: Կիլիանը յուրահատուկ խաղացող է։ Նա 18 տարեկանում հաղթել է աշխարհի առաջնությունը։ Դա արդեն դարձնում է նրան առանձնահատուկ: Կարծում եմ, որ նա կարող է լինել բոլոր ժամանակների լավագույն ֆրանսիացի խաղացողը, բայց դեռ ոչ: Ինձ համար լավագույնը Զիդանն է»,- Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում Footmercato-ն: