Ուելսը ներկայացնող «Ռեքսհեմ» ֆուտբոլային ակումբը, որի սեփականատերը հոլիվուդյան աստղ Ռայան Ռեյնոլդնս է, հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Անգլիայի ուժեղագույն երրորդ դիվիզիոնում՝ Առաջին լիգայում։
Այսօր «Ռեքսհեմը» Երկրորդ լիգայի շրջանակում 6-0 հաշվով հաղթեց «Ֆորեստ Գրինին» և ապահովեց իր տեղը լիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակում։
Այժմ թիմը կանոնավոր առաջնության ավարտից երկու տուր առաջ աղյուսակում երկրորդն է 82 միավորով․ Առաջին լիգայի ուղիղ ուղեգիր են ձեռք բերում առաջին երեք թիմերը։
Նշենք, որ հոլիվուդյան դերասաններ Ռայան Ռեյնոլդսին և Ռոբ ՄաքԷլհենիին պատկանող «Ռեքսհեմ» ակումբը նախորդ տարի դարձավ Անգլիայի 5-րդ լիգայի չեմպիոն։ Ապրիլի 22-ին «Ռեքսհեմը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Բորեհեմ Վուդին» (3:1) և երաշխավորեց չեմպիոնությունը Ազգային լիգայում՝ Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում:
«Ռեքսհեմի» ֆենոմենը․ Ինչպես Ռայան Ռեյնոլդսի հնարամիտ ներդրումները փոխեցին ֆուտբոլային ակումբը