«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» հետ ոչ-ոքին (2-2).
«Մենք շատ լավ սկսեցինք և կարող էինք առաջին րոպեից առաջ անցնել հաշվի մեջ: Հետո մենք դադարեցինք հավատարիմ մնալ մեր խաղային ծրագրին։ Մենք գոլ բաց թողեցինք և իրավիճակն ավելի բարդացավ։
Երկրորդ խաղակեսում այն ավելի լավացավ, և մենք ավելի շատ վճռականություն դրսևորեցինք: Մենք առջևում էինք 2-1 հաշվով և դեռ շատ հնարավորություններ ունեինք. մեզ պետք էր երրորդ գոլը խփել:
Տարօրինակ զգացողություն է: Նրանք երկու հնարավորությունները վերածեցին երկու գոլի։ Հիմա իրավիճակը շատ պարզ է՝ հաղթանակ Մադրիդում և ուղեգիր դեպի Ուեմբլի։ Ինձ համար այս դիմակայությունում հնարավորությունները հավասար են, տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ մայիսի 8-ին, Մադրիդում։