Ապրիլի 5-ին ծննդյան 60-ամյակն է նշում Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիկ, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի երկարամյա նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
ՀԸՖ-ն սիրով շնորհավորում է լեգենդար մարզիկ և մարզիչ Ջուլֆալակյանին՝ մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք և հաջողություն:
ArmSport.am-ը ևս շնորհավորում է անվանի մասնագետին հոբելյանի առթիվ: