Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվում է Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի 30-րդ համագումարը, որին մասնակցում են կառույցի 50 անդամ երկրներից 42-ը։
Համաժողովում ներկայացված է նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան՝ նախագահ Գագիկ Վանոյանի գլխավորությամբ:
30-րդ համագումարի շրջանակում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան և Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան կնքելու են 2027 թվականին Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման պայմանագիրը։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան առաջին անգամ է մասնակցում նման կարևորություն ունեցող միջազգային միջոցառման: