Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, կենտրոնական պաշտպան Հարություն Վարդանյանը դարձել է «Փյունիկի» մարզական տնօրենը։ Այս մասին հայտնել է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը՝ երկրպագուներին ուղղված տեսաուղերձում։
«Վարդանյանն օգոստոսից է միացել մեզ։ Ես հաջողություն եմ մաղթում նրան ու վստահ եմ՝ նա իր փորձով մեծ օգուտ է տալու մեր ակումբին»,- ասել է Սողոմոնյանը։
«Փյունիկի» սեփականատերը երկրպագուներին հրավիրել է սեպտեմբերի 15-ին «Սլովանի» հետ տնային խաղին․ «Մենք իրոք ունենք ձեր կարիքը։ Կձգտենք ցույց տալ մեր առավելագույնը»։