«Ջենոայի» ղեկավարությունը ցանկանում է թիմի ղեկին տեսնել Անդրեա Պիրլոյին։ Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Հաղորդվում է, որ ակումբն արդեն կապվել է մասնագետի հետ և քննարկել հնարավոր առաջադրանքը:
«Ջենոան» տասը խաղում ընդամենը մեկ հաղթանակ է տարեկ և 18-րդ տեղում է։ Մարզիչ Դավիդե Բալարդինին երկու խաղ է ստացել իրավիճակը շտկելու համար:
Եթե թիմի անկումը շարունակվի, ապա Պիրլոն կհրավիրվի թիմ։