«Չելսիի» երկրպագուները, որոնք հավաքվել էին ակումբի տնային մարզադաշտի մոտ՝ բողոքելու Սուպերլիգային մասնակցելու որոշման հետ կապված, հիմա տոնում են նորությունը, համաձայն որի, ակումբը դուրս է գալիս մրցաշարից։
Նրանք սկզբում վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հասցեին, որը պիտի լիներ նոր մրցաշարի նախագահը։
«Թող գրողի ծոցը գնա Պերեսը։ Գրողի ծոցը գնա Սուպերլիգան։ «Չելսի», «Չելսի»»,- վանկարկում էին նրանք։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հանձնարարել է մրցաշարից դուրս գալու փաստաթղթեր պատրաստել։ Պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։
Mood: pic.twitter.com/6jTIlggERh
— Absolute Chelsea (@AbsoluteChelsea) April 20, 2021