Sky Sports-ը ներկայացրել է տասնամյակի լավագույն հինգ մարզիկներին։
Հինգերորդը ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերն է։ Վերջինս անպարտելի է եղել իր ողջ կարիերայի ընթացքում։ Չորրորդ տեղում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով տասնամյակի ընթացքում հինգ անգամ հաղթել է «Ոսկե գնդակը»։
Երրորդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա չորս անգամ է տասնամյակի ընթացքում նվաճել «Ոսկե գնդակը»։
Երկրորդ տեղում է Ֆորմուլա-1-ի «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Ցուցակը գլխավորում է ամերիկուհի թենիսիստ Սերենա Ուիլյամսը։