«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Լեսթերի» դեմ խաղում իր թիմի համար 11-մետրանոց է վաստակել, որը անվրեպ իրացրել է Իլկայ Գյունդողանը։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, Ռահիմ Ստերլինգը ԱՊԼ-ում իր նորամուտից հետո (2012 թվականի մարտ) 17 անգամ 11-մետրանոց է վաստակել։ Ոչ մի ֆուտբոլիստ ավելի շատ 11-մետրանոց չի վաստակել ԱՊԼ-ում որքան Ստերլինգը։
Ռահիմ Ստերլինգը 2012-2015 թվականների ընթացքում հանդես է եկել «Լիվերպուլում»։ 2015 թվականից մինչ օրս 25-ամյա անգլիացին խաղում է «Ման․ Սիթիում»։