«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը ավելի վաղ հանդես էր գալիս «Լոս-Անջելես Գելաքսիում», դարձել է MLS-ի պատմության ամենագեղեցիկ գոլի հեղինակը: Այս մասին հաղորդում է լիգայի պաշտոնական ինստագրամյան էջը:
Շվեդ հարձավողը «Լոս-Անջելես Գելաքսիի» կազմում իր նորամուտի խաղում երկու անգամ գոլի հեղինակ դարձավ: 91-րդ րոպեին Իբրահիմովիչը 40 մետր հեռավորությունից գրավեց մրցակցի դարպասը, ինչը հաղթանակ բերեց թիմին (4-3):
Զլատանը ամերիկյան ակումբում հանդես է եկել 2018-2019 թվականներին՝ 58 խաղում խփելով 53 գոլ:
View this post on Instagram