Մեկնարկել է Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրը։
Ղազախական «Աստանան» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին։ ՄՅՈւ-ին առաջ մղեց Ջեսի Լինգարդը։
Երկրորդ կեսում «Աստանան» ոչ միայն հավասարեցրեց հանդիպման հաշիվը այլ նաև հաղթանակ կորզեց։ Նախ 55-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Դմիտրի Շոմկոն։ 62-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դի’Շոն Բերնարդը ինքնագոլի հեղինակ դարձավ։
L խմբում «Աստանան» առաջին միավորները վաստակեց։ ՄՅՈւ-ն մնաց 10 միավորով։ «ԱԶ Ալկմարը» սերբական «Պարտիզանին» հաղթելու դեպքում կարող է շրջանցել ՄՅՈւ-ին ու բարձրանալ առաջին տեղ։