Կեսգիշերին Հայաստան է ժամանել ազգային հավաքականի վերջին նորեկը:
Առաջին հայկական ճակատ ֆան շարժման անդամները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Վահանին:
««Դիմավորման օրը»՝ կեսգիշերին, դիմավորեցինք մեր վերջին նորեկին և ամենահեռանկարային ֆուտբոլիստներից Վահան Բիչախչյանին։ Վստահ ենք՝ Վահանը մեզ դեռ շատ է ուրախացնելու»,-գրված է FAF-ի տարածած լուսանկարի նկարագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր մեր ընտրանին սկսում է մարզական հավաքը: