«Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն կարող է լքել թիմը այս ամառ: ESPN-ի տեղեկություններով ՝ «Տոտենհեմի» ղեկավարությունը պատրաստ է վաճառելու ֆրանսիացի կիսապաշտպանին, որը «Լիոնից» ձեռք էր բերվել ընդամենը մեկ տարի առաջ 65 միլիոն եվրոյով:
Նշվում է, որ լոնդոնցիները ցանկանում են տրանսֆերի դիմաց վաստակել առնվազն 60 միլիոն եվրո:Խաղացողի հիմնական հավակնորդներն են ՊՍԺ-ն և «Բարսելոնան»:
Ֆրանսիական ակումբն արդեն առաջարկ է արել «Տոտենհեմին» և կփորձի վարձակալել խաղացողին հաջորդ մրցաշրջանի համար՝ ամբողջական տրանսֆերի հետագա գնման տարբերակով: ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն ակնկալում է, որ լոնդոնյան ակումբը կընդունի իրենց առաջարկը: