«Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեն պատմել է, թե ինչու «Շալկեում» խաղալու շրջանում չի տեղափոխվել «Բավարիա»։
«Կարող էի «Բավարիա» տեղափոխվել, երբ խաղում էի «Շալկեում»։ Բայց այն ժամանակ ասացի, որ Ռիբերին ու Ռոբենը չափազանց լավն են, այնպես որ ինձ համար դժվար կլինի խաղաժամանակ ստանալը։ Ի վերջո, ես նստած եմ այստեղ, ու շատ ուրախ եմ այս մարտահրավերից ու նրանից, որ վերջապես հայտնվել եմ «Բավարիայում»։
10 համարի մասին
«Դա եմ ընտրել, որովհետև ուզում եմ նրա հետ առաջ գնալ։ Բայց չափազանց շատ ճնշում չեմ գործադրի ինձ վրա»,- Սանեի խոսքերն է փոխանցում Kicker-ը։