Շոտլանդական «Սելթիկի» դեմ ընկերական հանդիպումը (4-0) վերջին էր ՊՍժ-ի ավագ Տիագո Սիլվայի համար:
35-ամյա բրազիլացին հանդիպումը սկսեց փարիզյան ակումբի մեկնարկային կազմում և փոխարինվեց առաջին խաղակեսից հետո:
Այդ ընթացքում ակումբի երկրպագուները հրաժեշտ տվեցին Տիագո Սիլվային, ով լքում է ակումբը:
Les adieux de @tsilva3 pour son dernier match au Parc des Princes devant le @Co_Ultras_Paris ❤️💙 pic.twitter.com/gXw6b5A1g9
— Paris Saint-Germain (@PSG_inside) July 21, 2020
Հիշեցնենք, որ Սիլվան 2012 թվականին էր «Միլանից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում անցկացրեց 310 հանդիպում և դարձավ ՝ 17 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: