ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Black Lives Matter ակցիային։ Երբեմն մարզիկները ծնկի են իջնում պետական օրհներգերի ժամանակ։
«Անհամբերությամբ սպասում եմ սպորտի վերսկսմանը, բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ մարզիկը ծնկի է իջնում պետական օրհներգի ժամանակ, խաղն ավարտված է ինձ համար։ Դա մեծ անարգանքի նշան է մեր երկրին ու մեր դրոշին»,-գրել է Թրամփը։