ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ սպորտային մրցաշարերը պետք է արագորեն վերսկսվեն, հաղորդում է NBC-ն:
«Ես խոսել սպորտային բոլոր լիգաների ղեկավարների հետ: Նրանք ուզում են վերադառնալ: Սպորտը ԱՄՆ-ում կենսակերպ է:
Վստահ եմ ՝ շուտով ստադիոնները նորից լեփ-լեցուն կլինեն հանդիսականներով:
Չեմ կարող կոնկրետ ժամկետ նշել, բայց դա երկար չի տևի:
Մենք պետք է նորից դուրս գանք ու շնչենք այն թարմ օդը, որը մեզ այնքան պակասում է», ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ԱՄՆ-ում անցել է 320.000-ը: