«Ուրարտուի» նորեկ Ջեյմս Սանթոսը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է «Ուրարտուում» անցկացրած առաջին օրերի մասին․
«Այս ակումբը բավականին լավ կազմակերպված է։ Ես այն շատ հավանեցի։ Ուրախ եմ այստեղ լինելու համար։ Դաշտերը, մարզումները, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է։ Մնում է միայն, որ շուտ հարմարվեմ։
Լավ է, որ ես թիմի միակ բրազիլացին չեմ, հուսով եմ, որ դա կօգնի, որ նոր թիմին ավելի արագ հարմարվեմ։ Բավականին բարձրակարգ գլխավոր մարզիչ ունենք։ Պարապմունքներն էլ բավականին ինտենսիվ են, որակ կա
Ինձ այստեղ շատ լավ դիմավորեցին: «Ուրարտուի» դեմ հասցրել եմ խաղալ ու պետք է ասեմ, որ այս թիմը որակյալ ֆուտբոլիստներ ունի։ Շատերի հետ արդեն հասցրել եմ ծանոթանալ։ Մի խոսքով շատ ուրախ եմ, որ նման թիմում եմ խաղալու»,- ասել է 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը։