ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՀ Կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Ալաշկերտ-աղջիկներ» և «Շիրակ-Հոմենմեն» թիմերը:
«Ալաշկերտի» աղջիկները ոչ մի հնարավորություն չտվեցին Գյումրիի թիմին՝ ջախջախելով 4-0 հաշվով: Երևանյան թիմից աչքի ընկան Արմինե Խաչատրյանը, Անի Կարապետյանը, Անի Ղուկասյանը և Հեղինե Չոփիկյանը:
Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտ-աղջիկներ» թիմը նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:


