Կանանց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տուրից հետաձգված խաղում «Ալաշկերտ-աղջիկներ» թիմը Գյումրիում 2:1 հաշվով հաղթեց տեղի «Գյումրի-աղջիկներ» թիմին:
Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Մարալ Արթինը և Օքսանա Պիզլովան:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 17 միավորով «Հայասայի» հետ կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Գյումրիի» թիմը առաջատարն է: