Կանանց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի շրջանակում կայացավ կենտրոնական խաղը. «Հայասան» հյուրընկալեց «Ալաշկերտ-աղջիկներին»:
Գյումրիի թիմը հաղթեց 2-1 հաշվով: Առաքելյանի թիմից աչքի ընկան Լիմարն ու Ստեցը, իսկ հյուրերից պատասխանեց Արմինե Խաչատրյանը՝ 11 մետրից:
Այս խաղից հետո «Հայասան» 29 միավորով առաջատարն է, իսկ «Ալաշկերտ-աղջիկներ» թիմը 23 միավորով երկրորդն է, սակայն մրցակցի համեմատ 1 խաղ պակաս է անցկացրել: