Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» հյուրընկալել էր «Շեֆիլդ Յունայթեդին»։
Խաղի հաշիվը բացվեց 7-րդ րոպեին։ «Մանկունյանցիներին» առաջ մղեց Անտոնի Մարսիալը։ Մինչև ընդմիջման գնալը տանտերերը կրկնապատկեցին իրենց առավելությունը։ 44-րդ րոպեին Մարսիալը դուբլ ձևակերպեց։
Երկրորդ կեսում «Ման․ Յունայթեդը» շարունակեց վստահ խաղ ցուցադրել։ 74-րդ րոպեին Մարսիալը հեթ-տրիկ ձևակերպեց։ Խաղն ավարտվեց Օլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի հաղթանակով՝ 3-0։
Այս արդյունքից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» միավորների քանակը հասցնում է 49-ի ու բարձրանում է 5-րդ հորիզոնական։