Մեզնից յուրաքանչյուը գեթ մեկ անգամ երազել է նստել ժամանակի մեքենան և ճանապարհորդել պատմության քառուղիներում:
Ոմանք, երազում են հայտնվել ապագայում, ոմանք էլ ՝ անցյալում:
70-80-ական թվականները հայտնի էին Disco երաժշտական ոճի մենիշխանությամբ: Earth wind & fire, Boney m, Imagination, Kool & Gang, ABBA, Bee Gees… Եթե չեք լսել այս հրաշալի խմբերի կատարումները, ուրեմն գտեք ազատ 30 րոպե և լրացրեք այդ բացը. չեք զղջա, հավատացեք ինձ:
Այդ տարիներին ֆուտբոլն էլ էր ուրիշ:
Ավելի լա՞վն էր, թե՞ վատը… Ավելի տղամարդկայի՞ ն էր, քանի հիմա… Ավելի ռոմանտիկ էր, քան պրագմատի՞կ. դժվար է ասել, բայց այն ուրիշ էր:
Առաջարկում ենք նստել ժամանակի մեքենան, միացնել երևակայությունը և պատկերացնել, թե ինչպիսի՞ տեսք կունենային մերօրյա ֆուտբոլային աստղերն այն տարիներին:
Իսկ ո՞ր ժամանակաշրջանում կցանկանայիք հայտնվել դուք: