Իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսը հայտնվել է «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» տրանսֆերային թիրախում։ Այս մասին հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թե՛ իսպանական, թե՛ անգլիական ակումբները դիտարկում են ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնելու տարբերակը: 2021-ի ամռանը «չղջիկենրի» հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է։
Ֆերան Տորեսը 2019 թվականի ամռանը Իսպանիայի Մ-19 հավաքականի կազմում Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում հռչակվել է չեմպիոն։
Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը 10 հանդիպման է մասնակցել «Վալենսիայի» կազմում և մեկ գոլային փոխանցում է կատարել։