Տիբեթի միակ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը՝ «Լհասա Չենգտուն», դադարեցրել է իր գործունեությունը: AFP-ի փոխանցմամբ ՝ դրա պատճառը եղել է աշխարհի ամենաբարձր քաղաքներից մեկում խաղերը անցկացնելու հետ կապված դժվարությունները:
«Լհասա Չենգտուն» ընդամենը երկու խաղ է անցկացրել Տիբեթի մայրաքաղաքում, որը գտնվում է մոտ 3650 մետր բարձրության վրա, և երկու դեպքում էլ մրցավարը ստիպված էր դադարեցնել խաղը յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, որպեսզի խաղացողներին հնարավորություն ունենան հատուկ ապարատներով թթվածին շնչել:
Ակումբը հուսահատորեն փորձում էր այնպես անել, որ խաղերը տեղի ունենան Տիբեթում, սակայն Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան դա թույլ չտվեց՝ խաղացողների անվտանգության համար մտահոգությունների պատճառով:
























































