Բարտինա Կումանը՝ Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի կինը, հայտնել է, որ ամուսինը վարակվել է կորոնավիրուսով:
Հիշեցնենք՝ մայիսի 3-ին Կումանը տեղափոխվել էր հիվանդանոց սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով: Մասնագետը կորոնավիրուսով վարակվել է նախքան սրտի կաթված ստանալը:
«Մեր թեստերի պատասխանները բացասական էին, բայց հետո մենք արյան անալիզ տվեցինք և մեզ մոտ հակամարմիններ հայտնաբերվեցին: Երբ ամուսինս իրեն ավելի լավ զգաց, նստեց հեծանիվն ու գնաց ընկերների հետ: Հետո Ռոնալդն իրեն վատ էր զգում: Ես միանգամից հասկացա, որ հարցը սրտի մեջ է, քանի որ Ռոնալդի հայրն ու հորեղբայրը մահացել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
Էլեկտրասրտագրությունը ցույց տվեց, որ նա սրտի կաթված էր ստացել»,- Բարտինայի խոսքերն է փոխանցում Voetbal International-ը: