ԱՊԼ-ի ակումբներն 12 օր ունեն, որպեսզի 55 մլն եվրո հրաժարագնով ձեռք բերեն Տիմո Վերների տրանսֆերը:
Sky Sports-ի հաղորդմամբ, ժամկետը լրանում է հունիսի 15-ին: Նախկինում հաղորդվում էր, որ «ՌԲ Լայպցիգը» ցանկանում է հնարավորինս արագ վաճառել Վերների տրանսֆերը՝ տրանսֆերի արժեքի հնարավոր նվազումից խուսափելու համար: Սակայն, ՊՍԺ-ի օրինակը ցույց տվեց, որ թեկուզ այս պայմաններում հնարավոր է մեծ գումար վճարել տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆրանսիական թիմը 57 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց Իկարդիի տրանսֆերը: