Իսպանական «Վալենսիան» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչին, տեղեկացնում է Sport.es-ը:
Նշվում է, որ մադրիդյան ակումբը դեմ չէ այդ տրանսֆերին: «Աթլետիկոն» 25 միլիոն եվրո է պահանջում Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ 29-ամյա պաշտպանը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի հեղինակ: