«ՌԲ Լայպցիգը» Բունդեսլիգայի 27-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց «Մայնցին» 0-5 հաշվով: «Ցուլերի» հարձակվող Տիմո Վերները այս խաղում խփեց երեք գոլ և դարձավ XXI դարում Գերմանիայի առաջնության առաջին խաղացողը, ով կարողացավ հեթ-տրիկ ձևակերպել միևնույն մրցակցի հետ երկու հանդիպումներից յուրաքանչյուրում:
Նախկինում հարձակվողը նաև երեք գնդակ էր խփել առաջին տուրում թիմերի միջև կայացած խաղի ընթացքում․ «Մայնցը» այդ խաղում պարտվեց ավելի մեծ հաշվով` 8-0:
Խաղի ավարտից հետո «Մայնցի» մամուլի ծառայությունը հումորային գրառում է կատարել․
«Կլոպ, ե՞րբ եք վերջապես նրան տանելու», — գրել է «Մայնցը» Twitter-ում:

Հիշեցնենք, որ մամուլում ակտիվ քննարկվում է Վերների հավանական տեղափոխությունը մերսիսայդյան ակումբ։