ՄՅՈւ-ի լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելը խոստովանում է, որ ցանկանում է տեսնել Սոն Հին Մինին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և կարծում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմի» աստղը կարող է դառնալ ՄՅՈւ-ի ամառային տրանսֆերային գերակա նպատակներից մեկը: Այդ մասին հայտնում է Metro-ն։
Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը Հարավային Կորեայում զինվորական ծառայություն անցնելուց հետո միացել է ակումբի ճամբարին: Այս մասին հայտնում է «Տոտենհեմի» մամուլի քարտուղարությունը:
Ավելի վաղ «Դերբիի» խաղացող-մարզիչ Ուեյն Ռունին ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պարկ Ջի-Սունը նույնքան կարևոր էր թիմի համար, որքան Կրիշտիանու Ռոնալդուն: