Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը Հարավային Կորեայում զինվորական ծառայություն անցնելուց հետո միացել է ակումբի ճամբարին: Այս մասին հայտնում է «Տոտենհեմի» մամուլի քարտուղարությունը:
«Տեսեք՝ ով է վերադարձել»,- ասվում է անգլիական ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Look who’s back! 😍#THFC ⚪️ #COYS pic.twitter.com/QCUlJSqtV6
— Tottenham Hotspur (at 🏡) (@SpursOfficial) May 19, 2020
Հիշեցնենք՝ Հրվ. Կորեայի օրենքների համաձայն, յուրաքանչյուր տղամարդ մինչև 28 տարեկանը պետք է 21 ամիս ծառայի բանակում: 2018 թվականին Սոնը հավաքականի հետ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձավ, ինչը նրան թույլ տվեց խուսափել զինվորական ծառայությունից: Այդուհանդերձ, կորեացի ֆուտբոլիստը ստիպված եղավ 3-շաբաթյա զորավարժությունների մասնակցել:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: