Ֆուտբոլի կանանց ազգային լիգան (NWSL) կարող է լինել հաջորդ մրցաշարը, որը կվերսկսի մրցաշրջանը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ աղբյուրի, լիգան մտադիր է անցկացնել մեկամսյա մրցաշար, որը կսկսվի հունիսի վերջին: Մրցաշարը կանցկացվի «Rio Tinto» և «Zions Bank» մարզադաշտերում ՝ Սոլթ Լեյք Սիթիի արվարձաններում (Յուտա, ԱՄՆ): Թիմերի բոլոր ներկյացուցիչները հանձնելու են COVID-19-ի թեստեր:
Նախատեսվում է, որ թիմերը կժամանեն հաջորդ շաբաթվա սկզբին: NWSL-ը հրաժարվել է ներկա դրությամբ մեկնաբանել այս ամենը:
Հիշեցնենք, որ մարտին բոլոր լիգաներն ու մրցաշարերը Հյուսիսային Ամերիկայում դադարեցվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Որոշ մարզաձևեր արդեն վերսկսել են իրենց մրցաշրջանը. Մայիսի 9-ից 17-ը UFC- ի երեք մրցաշար անցկացվել են Ջեքսոնվիլում, իսկ NASCAR-ը անցկացվել է անցած շաբաթավերջին՝ Դարլինգթոնում:
























































