Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Ադրիան Ռաբյոն ամռանը ցանկանում է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։
L’Equipe-ն հայտնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարիերան ցանկանում է շարունակել «Էվերթոնում»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռաբյոյի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ում գլխավորությամբ Ռաբյոն հանդես է եկել ՊՍԺ-ում 2012-13 թվականներինԼ
Ռաբյոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»։