Աշխարհի երկրորդ Ռաֆայել Նադալը դարձյալ կարծիք է հայտնել, որ թենիսի մրցաշրջանը 2020-ին վերսկսվելու քիչ հավանականություն ունի։
«Ներկա պահին ինձ անհանգստացնում է 2021 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը, քան թե այն մրցաշարերը, որոնք կայանալու են 2020-ին։ Կարծում եմ, որ այս տարին գրեթե կորած է։ Հուսով եմ, որ հաջորդ տարի կարող եմ խաղալ ամբողջ ուժով։
Այո՛, դժվար է ստելը։ Մենք կորցնում ենք մեկ տարի։ 33-34 տարեկանում դա ավելի ցավալի է, քան 20-ում, երբ դու առջևում երկար կարիերա ունես։ Ամեն դեպքում ես չեմ տեսնում պանդեմիայի պայմաններում թենիսի վերադարձը»,-Նադալի խոսքն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ ATP-ն և WTA-ը այս շաբաթ քննարկելու են մրցաշրջանի դադարը երկարաձգելու հարցը։