Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Ադրիան Ռաբյոն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Goal.com-ը, հղում կատարելով Calciomercato-ին, տեղեկացնում է, որ Ռաբյոյի գործակալը մշտական կապի մեջ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «բիանկոներիների» շարքերում ընդամենը մեկ տարի խաղալուց հետո դարձյալ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բացի ՄՅՈՒ-ից Ռաբյոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Էվերթոնը»։