Ռուսաստանի սպորտի նախարարությունը հաստատել է պատմության մեջ առաջին անգամ անցկացվող ԱՊՀ երկրների մարզական Խաղերի լոգոտիպն ու թալիսմանը: Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:
Մարզական Խաղերը կանցկացվեն 2020 թվականի օգոստոսի 20-ից 27-ը Կազանում: Որպես լոգոտիպ կազմկոմիտեն ընտրել է հազարան բլբուլ թռչունին, իսկ որպես թալիսման՝ ձյունահովազին:
Սպասվում է, որ Խաղերին 14-ից 23 տարեկան ավելի քան 3,5 հազար մարզիկ կմասնակցի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:
Մրցաշարի մասնակիցները մեդալներ կխաղարկեն 21 սպորտաձևում: Ծրագրի մեջ ներառված կլիենն ֆուտբոլը, թեթև աթլետիկան, ձյուդոն, սաբոն, մարզական պարերը, շախմատը, ծանրամարտը և այլն: