Վաղը՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսի ընտրանուն։
Խաղից առաջ կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի 21-ամյա կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը։
– Արտյո՛մ, ուրախ ենք քեզ նորից տեսնել հավաքականում։ Վնասվածքից հետո, որը ստացար հավաքականի ճամբարում, արդեն հասցրել ես վերականգնվել և նույնիսկ ԲԿՄԱ-ի կազմում հանդիպում ես անցկացրել։ Ինչպե՞ս ես քեզ զգում հիմա և ինչպե՞ս կգնահատես մարզավիճակդ։
«Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ։ Շատ ուրախ եմ կրկին հավաքականում գտնվելու համար։ Ինձ շատ լավ եմ զգում ու լիովին պատրաստ եմ վաղվա խաղին»։
– Շատ հաճելի էր քեզնից հայերեն լսելը։ Դու ԲԿՄԱ-ում հիմնականում գավաթային խաղերին ես մասնակցում։ Ինչպե՞ս ես զգում քեզ այդ կարգավիճակում, մարզիչների հետ զրույցներ ունենո՞ւմ ես ավելի շատ խաղաժամանակ ստանալու վերաբերյալ։
«Շնորհակալ եմ հարցի համար, բայց ես հիմա հավաքականում եմ ու ուզում եմ հավաքականի մասին ավելի շատ խոսել, քան իմ ակումբի: Այստեղ մի քիչ դժվար է բացատրել ակումբային հարցերը»։
– Կիպրոսի հավաքականի դեմ արդեն խաղացել եք։ Ի՞նչ կարծիք ունես մրցակցի մասին և ի՞նչ սպասելիքներ կան վաղվա տնային հանդիպումից։
«Մենք շատ ենք դիտել նրանց խաղերը, վերլուծություններ ենք արել ու վաղը պատրաստ ենք։ Գիտեք՝ մենք ինչպես ենք խաղում: Վաղը մեր յուրաքանչյուր խաղացող իր ուժերի 100 տոկոսը պետք է թողնի դաշտում»։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C2 խմբի նախավերջին՝ 5-րդ տուրի Հայաստան — Կիպրոս հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 12-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի ժամը 21:00-ին։ Չորս տուրերից հետո Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 4 միավոր։