Ֆաբիան Հուրցելերի գլխավորած «Բրայթոնը» շարունակում է անպարտելի մնալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներում։
Հոկտեմբերի 31-ին «Բրայթոնը» արտագնա խաղում 1–0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպման միակ գոլը խփել է Յասին Այարին։
Հուրցելերը Պրեմիեր լիգայում հինգ անգամ է մրցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ և ոչ մի պարտություն չի կրել։ Այդ խաղերում նրա գլխավորած թիմը երեք հաղթանակ է տարել և երկու անգամ ոչ-ոքի գրանցել։
33-ամյա գերմանացի մասնագետը «Բրայթոնը» գլխավորում է 2024 թվականից։
























































