Իտալական Ա Սերիայի 10–րդ տուրի շրջանակում կայացավ միլանյան դերբին՝ մրցեցին «Միլանը» և «Ինտերը»։
Առաջին խաղակեսում նոմինալ տանտերերը երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը․ աչքի ընկան Պուլիշիչը, Ռաբիոն և Մորեյրան․ վերջինս նաև երկու գոլային փոխանցում կատարեց։ Հյուրերի կազմում գոլ խփեց Բաստոնին։

«Ինտերը» հայտացուցակում ընդգրկված էր նաև Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 72–րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսում լուսատախտակին հաշվի փոփոխություն չգրանցվեց և Ռուբեն Ամորիմի թիմը հաղթեց 3–1 հաշվով։ «Ինտերն» առաջին պարտությունը կրեց Ա Սերիայի այս մրցաշրջանում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։

Այս հանդիպումից հետո «Միլանը» 21 միավորով 4–րդն է մրցաշարային աղյուսակում, «Ինտերը»՝ 25 միավորով 2–րդ տեղում է․ նույնքան միավոր ունի նաև «Լացիոն», որը, սակայն, այս տուրի իր հանդիպումը կանցկացնի ավելի ուշ։
Մրցաշարային աղյուսակը՝



























































