Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում ՊՍԺ-ի հնարավոր հաղթանակի մասին։
«Ես չեմ ուզում, որ ՊՍԺ-ն նվաճի Չեմպիոնների լիգայի երրորդ անընդմեջ տիտղոսը։ Դրա համար ես ունեմ որոշակի պատճառներ»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ վերջին ակումբը, որին հաջողվել է երեք անգամ անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, Մադրիդի «Ռեալն» է։ «Սերուցքայիններն» այդ պատմական հաջողությանը հասել են 2016-ից 2018 թվականներին։
Ֆրանսիական ՊՍԺ-ն դարձել է մրցաշարի նախորդ երկու խաղարկությունների հաղթողը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն այս մրցաշրջանում ևս հաջողության հասնելու լավ հնարավորություններ ունի. լիգայի փուլի մեկնարկային հանդիպումներից հետո փարիզեցիները գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ հաղթելով անցկացրած բոլոր խաղերում։
























































