Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Շիրակը» Գյումրու Քաղաքային մարզադաշտում ջախջախիչ հաղթանակ տարավ «Լեռնային Արցախի» նկատմամբ՝ 7-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացեց գյումրեցիների ավագ Ռաֆիկ Միսակյանը։ 28-րդ րոպեին Գրիգոր Ղումաշյանը կրկնապատկեց «Շիրակի» առավելությունը, իսկ 37-րդ րոպեին Ռայմոնդ Ակուասի Գյամֆին հաշիվը դարձրեց խոշոր (3-0)։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, Ամարա Կարամոկո Ֆոֆանան խփեց շիրակցիների չորրորդ գնդակը։
Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 49-րդ րոպեին, «Լեռնային Արցախի» կազմում հեղինակության գնդակը խփեց Տիգրան Պետրոսյանը։ Սակայն հանդիպման վերջնամասում գյումրեցիները ևս երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը. 77-րդ րոպեին աչքի ընկավ Սերգեյ Մանուկյանը, 81-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մեսամբա Բամբան, իսկ ընդամենը երկու րոպե անց՝ 83-րդ րոպեին, Վազգեն Սարգսյանը ձևակերպեց հանդիպման վերջնական արդյունքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր էին ապահովել նաև «Վանը», «Միկան», «Փյունիկը» և «Ուրարտուն»։
Հանդիպման տեսագրությունը․




























































