Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի 11-րդ տուրի՝ «Ալ-Ֆեյսալիի» դեմ խաղում Կրիշտիանու Ռոնալդուի խփած (կամ չխփած) գոլի շուրջ վիճահարույց իրավիճակը շարունակվում է։
Թեև Սաուդյան Արաբիայի Պրո լիգան հաստատել է վերջնական արձանագրությունը, որտեղ «Ալ-Նասրի» երկրորդ գնդակը պաշտոնապես գրանցված է պորտուգալացի հարձակվողի անվան դիմաց, մի շարք վիճակագրական աղբյուրներ այն արձանագրել են որպես պաշտպանի ինքնագոլ։
Ավելին, ըստ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի՝ «Ալ-Նասրի» երկրորդ գոլը ևս նշված է որպես «Ալ-Ֆեյսալիի» ֆուտբոլիստի ինքնագոլ։ Փաստացի, ՖԻՖԱ-ն սխալ է համարում այն տեղեկությունը, ըստ որի Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 982-րդ գոլը՝ հաշվի չառնելով անգամ Պրո լիգայի պաշտոնական դիրքորոշումը։
Նշենք, որ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի անհատական ցուցանիշները վարող հանրահայտ MessivsRonaldo հարթակը նույնպես համամիտ է ՖԻՖԱ-ի հետ. ըստ աղբյուրի՝ Ռոնալդուի ակտիվում այս պահին դեռևս 981 գոլ է։
Ronaldo’s 982 legendary Goal!.
Ronaldo’s header from the centre of the box to the bottom left corner from a João Félix cross following a set piece 🥶 https://t.co/mqCpPSZ9pK
— utdzaire🇨🇩 (@utdZaiire) October 23, 2026



























































