Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Լիոնին»։
Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 26-ին՝ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։
Հաշիվը բացվել է 72-րդ րոպեին․ աչքի է ընկել Սեննի Մայուլյուն՝ Միկա Գոդսի փոխանցումից հետո։ 84-րդ րոպեին Գոդսն ինքն է գրավել մրցակցի դարպասը՝ Քվենտին Նջանտուի փոխանցումից հետո։
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակել է 17 միավոր և բարձրացել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Լիոնը» 14 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակը՝


























































