Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն France Football-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ տղամարդկանց ֆուտբոլում։
Մրցանակին հավակնում էին նաև Միկել Արտետան («Արսենալ»), Ունայ Էմերին («Աստոն Վիլա»), Վինսենտ Կոմպանին («Բավարիա») և Լուիս Էնրիկեն (ՊՍԺ):
Հիշենք, որ դե լա Ֆուենտեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականն ամռանը հաղթեց 2026 թվականի Աշխարհի առաջնությունը։
Մինչ այդ Իսպանիայի հավաքականը դե լա Ֆուենտեի գլխավորությամբ հաղթել էր նաև Եվրո-2024-ը։
Իսկ ահա «Բարսելոնայի» կանանց թիմի գլխավոր մարզիչ Պեպե Ռոմեուն France Football-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ կանանց ֆուտբոլում։
























































