Ռուսաստանը ներկայացնող հա ըմբիշ Արթուր Սարգսյանը դուրս է եկել Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։
97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Սարգսյանն առավելության հասավ իրանցի Մոհամմադհադի Սարավիի նկատմամբ։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի բելառուս Կիրիլ Մասկևիչը։
28-ամյա Սարգսյանն աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր է՝ 2021 թվականին Օսլոյում նվաճելով բրոնզե մեդալ և 2025 թվականին Զագրեբում նվաճելով արծաթե մեդալ։ 2026 թվականին ըմբիշը բրոնզե մեդալ նվաճեց Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում։
Եզրափակիչ հասնելով՝ Արթուր Սարգսյանն արդեն կրկնել է իր կարիերայի լավագույն արդյունքը. անցյալ տարի նա նույնպես պայքարել է աշխարհի առաջնությունում ոսկե մեդալի համար, բայց պարտվել է։ Ինչ վերաբերում է Սարավիին, ապա իրանցին 2024 թվականի օլիմպիական չեմպիոնն է և գործող աշխարհի չեմպիոնը։ Նա նաև ոսկե մեդալ նվաճեց 2021 թվականի աշխարհի առաջնությունում։




























































