«Բավարիայի» պատվավոր նախագահ և տնօրենների խորհրդի անդամ Ուլի Հյոնեսը կարծում է, որ Մայքլ Օլիսեն ֆուտբոլային որակներով գերազանցում է «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալին։
«Օլիսեն ճանապարհին է՝ դառնալու աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Իմ կարծիքով՝ նա ավելի լավն է, քան Լամին Յամալը։
Մայքլը գոլեր է խփում, գոլային փոխանցումներ կատարում և աչքի ընկնում բարձր արագությամբ։ Ըստ էության՝ նա իդեալական ֆուտբոլիստ է»,- Հյոնեսի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
2026/27 մրցաշրջանում Օլիսեն անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն ընդգրկված է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկում։
























































